Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով, Լերմոնտովո համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, հաշվի առնելով Լոռու մարզպետի 21/02/2025 թ-ի թիվ 01/107,4/01559-2025 գրությունը և ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության ԼՄ փրկարարական վարչության պետի 12/02/2025 թ-ի թիվ 95/13-56 գրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1. Հաստատել Աղետների Ռիսկի Կառավարման պլանը՝ համաձայն 1-ից 6-րդ հավելվածների:
2. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանի հավելված N 6-ով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
3. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: