Ս.թ. հոկտեմբերի 21–29-ը Վանաձորում գործող «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայում՝ «ՎԵՏՄԻՐ» ՍՊԸ, բարեգործական ակցիայի շրջանակում իրականացվելու են շուրջ 500 անվճար վիրահատություններ՝ ասեպտիկայի, հետվիրահատական հսկողության և կենդանիների հաշվառման բոլոր պահանջների պահպանմամբ։