Լերմոնտովոյի համանքապետարանիաշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ (ծածկագիր՝ 3.1-1)։
Առաջատար մասնագետը`
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխությունները.
կազմակերպում է ավագանու նիստերին ներկայացվող իր ոլորտի հետ կապված հարցերի նախագծերի նախապատրաստումը.
ներկայացում է համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյա հաղորդումների և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Առաջատար մասնագետիթափուրպաշտոնըզբաղեցնելուհամարպահանջվումէունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ‘’Համայնքային ծառայության մասին’’, ‘’Տեղական ինքնակառավարման մասին’’, ‘’Աշխատանքի վարձատրության մասին’’, ‘’Գանձապետական համակարգի մասին’’, ‘’Գույքահարկի մասին’’, ‘’Դրամարկղային գործառնությունների մասին’’, ‘’Հաշվապահական հաշվառման մասին’’, ‘’Հողի հարկի մասին’’, ‘’Պարտադիր սոցիալական վճարումների մասին’’, ‘’Տեղական տուրքերի և վճարների մասին’’, ‘’Ֆինանսական համահարթեցման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2025թ. հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-ին` Լերմոնտովոյի համայնքապետարանում:
Մրցույթինմասնակցելուհամարդիմողներըպետքէներկայացնենհետևյալփաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) ‘’Համայնքային ծառայության մասին’’ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ‘’ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչայինտեղամասինկցագրմանվկայականիպատճեններըկամհամապատասխանտեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Լերմոնտովոյի համայնքապետարանում և Լոռումարզպետիաշխատակազմիտարածքայինկառավարմանևտեղականինքնակառավարմանհարցերիվարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմ (գ.Լերմոնտովո հեռ.՝ 0322-6-85-70) և Լոռումարզպետիաշխատակազմիտարածքայինկառավարմանևտեղականինքնակառավարմանհարցերիվարչություն (1-ինհարկ, հեռ.՝ 0322-4-09-27)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. Հոկտեմբերի 14-ը։