Լոռու մարզի Լերմոնտովո համայնքը գտնվում է ծովի մակերեսից 1820քմ բարձրության վրա: Սկզբում կրել է "Վոսկրեսենովկա" անվանումը: Ստեղծվել է մոտ 200 տարի առաջ: Ռուսաստանի Եկատերինա թագուհու հրամանով մոլոկանները Տամբովի և Սարատովի մարզերից վտարվել են պետությունից կրոնի պատճառով, չնայած որ քրիստոնյա էին , սակայն չէին ընդունում խաչը, քանի որ Քրիստոսին խաչել էին: Եվ մոլոկանները իրենց ընտանիքներով հասել են մինչև Անդրկովկաս, հիմնավորվելով Հայաստանի ամենացուրտ շրջաններից մեկում: Միչև օրս էլ, չնայած նրան որ բանկչությունը այն ժամանակներից բավականին պակասել է, Լերմոնտովո համայնքի մոլոկանները չեն դավաճանում իրենց սովորություններին և ադաթներին ՝ հաշտ և համերաշխ ապրելով հայերի և եզդիների հետ կողք-կոզքի: Շատ աշխատասեր ազգ են ՝ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, և շնորհիվ իրենց աշխատասիրության ստանում են առատ բերք: