Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին Ուրախ ենք տեղեկացնել, որ երկրորդ անգամ իրականացվելու է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» միջոցառումը, որը կազմակերպում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը՝ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Միջոցառումը նպատակ ունի ճանաչել կանանց ներդրումը հարմարվողականության գործում։ կլիմայի փոփոխության մեղմման և Մրցանակաբաշխությունը բաղկացած է երկու մասից` արդեն իրականացված լուծումների և դեռ գաղափարի փուլում գտնվող լուծումներ: Նոր գաղափարների լուծումներ կարող են ներկայացնել բոլոր կանայք, ովքեր բավարարում են հայտի պահանջներին: Հաշվի առնելով, որ ներկայացված է նաև «Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգը, մեծ ոգևորությամբ հրավիրում ենք Ձեզ առաջադրելու Ձեր գործընկեր կանանց՝ իրենց առանցքային դերի համար համապատասխան անվանակարգում: Միաժամանակ խնդրում ենք Ձեր աջակցությունն այս հայտարարությունը տարածելու և Լոռու մարզից հնարավորինս շատ կանանց ներգրավելու հարցում: Մրցանակաբաշխությանը հայտատուների շրջանակը շատ լայն է` կարող են դիմել մասնավոր, հասարակական, պետական ոլորտներում կլիմայի փոփոխության հակազդման գործունեություն ծավալող կանայք, ինչպես նաև առաջադրվել գործընկեր կառույցների կողմից: Մրցանակաբաշխությունը ներառում է հետևյալ 7 անվանակարգերը.------Կլիմայի փոփոխության մեղմման լուծումներ Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումներ Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն Կլիմայական խնդիրների և լուծումների լուսաբանում Կլիմայական կրթություն բոլորի համար Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ Երիտասարդները կլիմայական գործողություններում Թեկնածուներին կարող են առաջադրել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։ Ինչպես նշվեց, թեկնածուները կարող են նաև ինքնաառաջադրվել: Նոր գաղափարների խրախուսմանը նվիրված դրամական մրցանակներ կշնորհվեն երկու հիմնական անվանակարգերում՝ -- լավագույն տեխնիկական լուծում լավագույն ոչ տեխնիկական լուծումներ։ Իրականացված ծրագրերի մասով հայտը հասանելի է հետևյալ հղմամբ` https://forms.gle/68UxwNNuVRJASpZs8, իսկ գաղափարների համար՝ https://forms.gle/N7QqarjrnKUXbTbW7։ Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. հուլիսի 3-ը: Հարցերի դեպքում կարող եք գրել awards@wice.am հասցեին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցանակաբաշխության չափորոշիչներին կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում։ Մրցանակաբաշխության մանրամասները հասանելի են www.wice.am կայքում, իսկ հայտարարությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://www.env.am/news/climate-change-06-2024 ։ Հարգանքով՝ Նունե Սաքանյան