25.04.23
120 հազար հայեր իրական ցեղասպանության վտանգի առջեւ են. նրանք դարձել են Ադրբեջանի պատանդը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
|
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը:«Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա:Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին:«Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է Ադրբեջանի ...
Մանրամասն |
|
21.04.23
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բ? ?ն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին, Բահրեյնի թագավորության թագավոր ...
Մանրամասն |
|
18.04.23
Մոսկվայում Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների շուրջ բանակցություններ են անցկացվել
|
Ապրիլի 17-ին Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի միջև՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։«Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգման արդյունքներով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման նկատմամբ պետական վերահսկողության անբավարար մակարդակ է հայտնաբերվել։ Արդյունքում, Ռոսսելխոզնադզորը դիմել է հանրապետության անասնաբուժական ծառայությանը՝ երկիր կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։ Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ ուշադիր ...
Մանրամասն |
|
23.02.23
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Նիկոլ Փաշինյան
|
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:«Սա չափազնց կարևոր որոշում է: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը. սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ, ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է», - ասաց վարչապետը:Նրա խոսքով՝ ...
Մանրամասն |
|
29.11.22
Նախօրեին Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր առաջարկների պատասխանները․ հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ․ Միրզոյան
|
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։«Իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների ...
Մանրամասն |
|
14.10.22
Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
|
Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
|
|
16.06.22
Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց. Փաշինյան
|
Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց: Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը:«Մենք արձանագրում ենք, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց։ Այն պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը։ Սա շատ հասկանալի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |