Այսօր: Չորեքշաբթի, 29 Մարտի 2023թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.02.23 Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:«Սա չափազնց կարևոր որոշում է: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից  փակ է Լաչինի միջանցքը. սա կարող է մեր հանրությանը տարօրինակ  արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ  է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ  Լաչինի միջանցքը փակ չէ, ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է», - ասաց վարչապետը:Նրա խոսքով՝  ... Մանրամասն
29.11.22 Նախօրեին Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր առաջարկների պատասխանները․ հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ․ Միրզոյան
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։«Իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների ... Մանրամասն
14.10.22 Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

16.06.22 Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց. Փաշինյան
Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց: Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը:«Մենք արձանագրում ենք, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց։ Այն պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը։ Սա շատ հասկանալի ... Մանրամասն
08.04.22 Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:

31.01.22 Հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավատարիմ մնալով օրենքի պահանջին, որոշել է նախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու առաջադրել, որը միաժամանակ կհանդիսանա թիմի անդամ և կունենա գաղափարական ընդհանրություն հեղափոխական իշխանության հետ: Թեև նախագահի պաշտոնի համար բազմաթիվ այլ անուններ էին շրջանառվում, սակայն իշխանությունների ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա:1992-1996 թվականներին Վահան Խաչատրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:Վահագն Խաչատրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:1996-1998 թթ. ... Մանրամասն
27.01.22 Զեկույց 2021. Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում ոչնչացման սպառնալիքի տակ է
Մեկ տարվա ընթացքում Թուրքիայում փոքրամասնությունները եւ փախստականները շարունակել են տառապել մարդու իրավունքների խախտումներից, ատելության հրահրումից եւ հարձակումներից, տեղեկացնում է Stockholm center for freedom-ի զեկույցը։Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա գլխավոր դաշնակից՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին մեկ տարվա ընթացքում շարունակել են օգտագործել տարաձայնություններ առաջացնող ուլտրաազգայնական հռետորաբանություն, հատկապես քրդերի հանդեպ՝ նպաստելով հանցավորության աճին ատելության հողի վրա։Կառավարությունը քիչ ջանքեր է գործադրել դավանանքի ազատության հարցերի լուծման համար, ներառյալ կրոնական փոքրամասնություններին իրավասուբյեկտության տրամադրումը եւ վարչության անդամների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
(0322)68570
lermontovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner