Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.24 Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 13-ին Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ, Սպիտակ, Փամբակ, Ֆիոլետովո համանքների ղեկավարների և այդ համայնքներում անտառապատման ծրագրեր իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր:Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Էդգար Հախվերդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ... Մանրամասն
11.11.24 Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ), մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդներ և նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ՝ Վանաձորի ԲԿ-ում
Նոյեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում համագործակցության մասին հուշագիր է կնքվել «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Նարեկ Մատինյանի և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև՝ ի դեմս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի:Հուշագրի կնքման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի բաժանմունքների ղեկավարներ:Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Պրոտոն Դիագնոստիքս» ... Մանրամասն
17.09.24 Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաք
Մարզի ղեկավարը մասնակցում է «Մտքերի գագաթնաժողով 2024»-ին (Summit of Minds):«Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի անձանց աշխարհի տարբեր երկրներից:Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը և դրանց գործնական կիրառման համար գործարար ներուժի համախմբումը:Սեպտեմբերի 13-ից 15-ը Շամոնի քաղաքում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով 2024» (SUMMIT OF MINDS 2024) խորհրդաժողովում, ի թիվս ... Մանրամասն
26.08.24 ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 22-ին մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ... Մանրամասն
15.08.24 Մարզպետ Արամ Ղազարյանը անակնկալ այցով եղել է Վանաձորի բժշկական կենտրոնում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին անակնկալ այց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոն: Մարզի ղեկավարը բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Մեսրոպ Հազրոյանի հետ շրջայց է իրականացրել բուժկենտրոնում, ծանոթացել տրամադրվող բուժծառայությունների որակին, ընդհանուր կարգապահական հարցերին, քաղպաշտպանությանն ու անվտանգության կանոնների պահպանմանը, տեղում զրուցել բուժառուների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում նրանք բուժծառայությունների որակը և բուժանձնակազմի վերաբերմունքը:Մարզի ղեկավարը մասնավորապես հետևել է ընդունարանի աշխատանքին, ֆիզիոթերապիայի ... Մանրամասն
06.08.24 Փոխըմբռնման հուշագիր՝ «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև
Օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Շահեն Ավագյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ««Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև համագործակցության մասին»:Հուշագրի կնքմանը ներկա են եղել նաև հիմնադրամի համահիմնադիր Գրիգոր Բադիրյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:Հուշագրի կնքումով ... Մանրամասն
31.07.24 Մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պաշտոնատար անձանց հետ ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:Արամ Ղազարյանը համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, քաղաքացիներին՝ մաղթելով համայնքին շարունակական զարգացում, բնակիչներին՝ բարօրություն և բարեկեցություն:Մարզպետ Արամ Ղազարյանը նաև շնորհակալագրով է պարգևատրել համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին՝ Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերին օգնելու նպատակով Հրազդան համայնքի կամավորական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner