Այսօր: Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 Թ-Ի ԲՅՈՒՋԵՆ
2016,Դեկտեմբեր 5 - 2017,Դեկտեմբեր 31
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի պատմությունը
2000,Դեկտեմբեր 15 - 3000,Փետրվար 15


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.17 Ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին. Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հանդիպման
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել եւ ելույթ է ունեցել «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման եւ խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։ Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ իր խոսքում նախարարը, մասնավորապես, ասել է. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի եւ սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձեւավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, ... Մանրամասն
03.08.17 Օգոստոսի 6-ը եւ 7-ը կլինեն ամենաշոգ օրերը. Երեւանում ջերմաստիճանը կհասնի +42-ի. Գագիկ Սուրենյան
Օգոստոսի 6-ը եւ 7-ը կլինեն ամենաշոգ օրերը։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ վաղվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, եւ եթե Արարատյան դաշտում այն չի գերազանցել +38-ը, ապա օգոստոսի 3-ից այն ամեն օր կբարձրանա 1 աստիճանով։ Հատկապես շոգ կլինի առաջիկա կիրակի եւ երկուշաբթի։ Այդ օրերին Արարատյան դաշտում եւ Երեւանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +41, +42 աստիճանի։ Նման ջերմաստիճան կարող է գրանցվել նաեւ Իրանի հետ սահմանին՝ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Արաքսի հովտում։ Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է ... Մանրամասն
15.06.17 Հայաստանի կրթական հաստատություններում խորը ճգնաժամ է տիրում. Սվիտալսկի
Հայաստանի կրթական հաստատություններում խորը ճգնաժամ է տիրում։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարեց Երեւանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով՝ դա ցույց է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Ըստ դեսպանի՝ լրագրողները խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտեցին։ «Մարդիկ խայտառակ դեպքեր են արձանագրել, երբ մասնավոր ընկերության աշխատակիցներն արժանացել են կոպիտ, ոչ քաղաքակիրթ վերաբերմունքի։ Դա անընդունելի երեւույթ է։ Անհրաժեշտ է քննություն անցկացնել, մեղավորները պետք է պատժվեն»,- ընդգծեց Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ նման երեւույթները վերացնելու համար մեծ ջանքեր կգործադրվեն։ ... Մանրամասն
05.06.17 Արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության խնդիրներ. ՄԻՊ-ի զեկույցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների եւ Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: ՄԻՊ-ից NEWS.am -ին հայտնում են, որ այս եւ քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում: Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների,  պետության ... Մանրամասն
10.05.17 Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում. Հոգլանդ
Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն» -ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը: «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»,-ասել է նա: Դեսպանի խոսքով, Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո

(0322)68570

lermontovo.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner