27.10.20
Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան
|
Կարեւոր է հարցը, որ գուցե Հայաստանն է մեղավոր իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին:«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ւզում է Ղարաբաղի կապիտուլյացիա: Ընդ որում, այս պահանջը ոչ միայն այսօրվա, այլ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանաջրկ է: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք որեւէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: ...
Մանրամասն |
|
01.10.20
Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. Հակառակորդը փորձել է իրականացնել զորաշարժեր
|
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում ...
Մանրամասն |
|
29.09.20
Հակառակորդը 500-ից ավելի զոհ ունի. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ
|
Հակառակորդը 500-ից ավելի զոհ ունի. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Ադրբեջանական կողմը 500-ից ավելի զոհ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ «Ադրբեջանական կողմի կորուստներն են. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելին»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։ Նա նշեց որ, ցավոք սրտի, մարտերի ընթացքում հայկական կողմի զորքերը նույնպես ունեն կորուստներ. «Թվային տվյալները ճշտվում են. կհրապարակվեն մի փոքր ուշ»։
|
|
21.07.20
Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր է ընտրվել
|
Սուրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնախումբը հուլիսի 19-ի գիշերը հաշվարկել է ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Գանձասարը»: Երկուշաբթի առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00-ը մի շարք նահանգների ընտրական որոշ կենտրոններում տեղի են ունեցել կրկնական ընտրություններ: Այսօր՝ հուլիսի 21-ին առավոտյան Ընտրական կենտրոնական հանձնախումբը պիտք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքը։ Ըստ նախնական տվյալների, ընտրությունների արդյունքով Սուրիայի խորհրդարանի մաս կկազմեն երեք հայ երեսփոխաններ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը եւ իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտոր Նորա Արիսյանը։
|
|
17.07.19
ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցմանը հնարավոր մասնակցության մասին.
|
ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա հնարավոր մասնակցության մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։Ավինյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ միջոցառումներին։«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա եւ հիդրոէներգետիկա։ Այս երեք աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են։ Ատոմային էներգետիկայից մենք չենք ցանկանում հրաժարվել»,- ասել է նա։«Կշարունակենք եւ այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմային կայանի կառուցման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի»,- ասել է նա։ «Ռուսաստանցի գործընկերների ...
Մանրամասն |
|
1 |