Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, "Տեղական տուրքերի և վճարների մասին" ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով և "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 74-րդ հոդվածով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Սահմանել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում 2017 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4.Անվավեր ճանաչել Լերմոնտովո համայնաքի ավագանու նոյեմբերի 21-ի "ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում 2017 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին" թիվ 17-Ն որոշումը: