Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և "Աղբահանության և սանիտարական մաքրման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով, 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 13-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 19-րդ հոդվածի 4-րդ կետով, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 3-ի:
4.Սահմանել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 4-ի: |