Ղեկավարվելով "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է ՝
1.Լերմոնտովո համայնքի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող ավագանու անդամների թիվը սահմանել երեք և հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկել հետևյալ անդամներին՝
1)Ասադով Վիտալի Համիդովիչ
2)Կորոլյով Անդրեյ Վասիլեվիչ
3)Կորոլյեվ Վասիլի Իվանովիչ
2.Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի 2012 թ-ի նոյեմբերի 30-ի "Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին" թիվ 24-Ա որոշումը: |