Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2018 թվականի N 3

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2011 թ-ի դեկտեմբերի 29-ի "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու մասին" թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի պահանջների համաձայն, հիմք ընդունելով "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի" 30.10.2017 թ-ի թիվ 126 դրական եզրակացությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող, Լիանա Մոսոյանի սեփականություն հանդիսացող 0,3807հա գ/տ նշանակության խոտհարքը /ծածկագիր 06-043-0232-0003/ փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության՝ հասարակական սննդի կետ/սրճարան/ և ավտոկայանատեղի կառուցելու նպատակով:

2.Պարտավորեցնել Լ.Մոսոյանին համայնքային բյուջե վճարել հողամասի ներկա պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 385458,75 դրամ:

3.Առաջարկել համայնքի ղեկավար Է.Չախալյանին ապահովել իրավունքների պետական գրանցումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն:


Կողմ -4

ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ

ԿՈՐՈԼՅՈՎ ԱՆԴՐԵՅ

ԿՈՐՈԼՅՈՎ ՎԱՍԻԼԻ

ԽԱՌԱՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner