Ղեկավարվելով ՀՀ "ՏԻՄ" օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2009 թ-ի "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 17.01.2001 թ-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով Լիանա Մոսոյանի դիմումը, թիվ 18062015-06-0025 սեփականության իրավունքի վկայականը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հավանություն տալ Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող, Լիանա Մոսոյանի սեփականություն հաաանդիսացող, 06-043-0232-0003 ծածկագրով գ/ն 0.3807 հա մակերեսով խոտհարքը, հասարակական սննդի կետ /սրճարան/ և ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, բնակավայրերի հասարակական կառուցապատման նպատակային նշանակության փոխադրելու առաջարկությանը:
2.Համայնքի ղեկավարին` հաոամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: |