Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 16


Զեկ. ՌՈԶԱ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴՒՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով , ՀՀ կառավարության 2011 թ-ի դեկտեմբերի 29-ի "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001 թ-ի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով , հաշվի առնելով Աշոտ Քոչարյանի դիմումը և համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը , համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունը ՝ ըստ որի նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող , քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքերից , 06-043-0242-0001 ծածկագրով 1,0658 հա և 06-043-0238-093 ծածկագրով 0,9718 հա հողամասերը , արհեստական լճակ կառուցելու և ձկնային տնտեսություն հիմնելու նպատակով փոխադրելու ջրային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը :

2.Համայնքի ղեկավարին ՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը :

 
Կողմ (3)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ
ՇՈՒՏՈՎ ԱԼԵՔՍԵՅ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԶԱ ԽԵՉՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner