Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0215-0027 ծածկագրի 4,1հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք, գազանաբուծական տնտեսությում հիմնելու նպատակով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման հողերի գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությանը:

2.Համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:

 
Կողմ (3)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ
ՇՈՒՏՈՎ ԱԼԵՔՍԵՅ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner