Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, "ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Լերմոնտովո համայնքի 2016 թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2.Հաստատել 2016 թ-ի Լերմոնտովո համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննութուն անցկացնելու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: