Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2011 թ-ի "Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության 17.01.2001 թ-ի թիվ 30 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին" թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հավանություն տալ Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող "Լոռի-ջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 06-043-0058-0002 կադաստրային ծածկագրով 0,2975 հա և 06-043-0058-0003 կադաստրային ծածկագրով 0,35 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքոգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությունը:
2.Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: