Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը և, քանի որ 02.06.2020 թ-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված անձը ՀՀ-ում համավարակի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված ժամկետում պայմանագիր կնքելու հանգամանքը, Լերմոնտովո համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի հաշվեկշռում գտնվող 50-60% ավարվածության աստիճան ունեցող կիսաքանդ 575.47քմ հին Մշակույթի տան շենքը իր 2592.6քմ հողամասով՝ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 1628500 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 81475 ՀՀ դրամ: Քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 81475 ՀՀ դրամ:

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդով օտարվող հողամասի հայտարարության հրապարակման ծանուցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner