Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ ՀՕ 76-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող
Լոտ 1. 06-026-0105-0007 ծածկագրի 0.25387հա արոտավայրը մրցույթի միջոցով վարձակալության հանձնել 25 տարի ժամկետով՝ մեկնարկային գինը սահմանել 1140 /մեկ հազար հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան գործընթացը: