Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ժաննա Սերյոժայի Սարգսյանի հայտը Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ժաննա Սերյժայի Սարգսյանին Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում սեփականության իրավունքով պատկանող 06-043-0228-0055 ծածկագրով 0,21617 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի նպատակային նշանակությունը, անասնապահական տնտեսություն հիմնելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2.Համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը արտացոլել Լերմոնտովո համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում: