Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 06

ԻՈՆ ՊԵՏՐՈՎԻՉ ՇՈՒԲԻՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ԻՆԷՔՍ՛՛ ՍՊԸ-ի /որակավորման վկայական՝ 0202 2012-05-05, ծածկագիր 2024DULJZD/ կողմից կազմված հատակագիծը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0030-0020 ծածկագրի տակ գտնվող 0,1836հա բնակելի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.

1-ին շինության նկուղ՝ 53,2քմ արտաքին մակերեսով; 1-ին հարկի հատված՝ 36,9քմ արտաքին մակերեսով

2-րդ շինության՝ 77․2քմ արտաքին մակերեսով

2010 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Իոն Պետրովիչ Շուբինի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 172 000 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում:

5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լերմոնտովո