 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 58
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼՈՒՍՎԱՐԴ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լ․Խառատյանի 2025 թ-ի մարտի 27-ի հայտը, ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007 թ-ի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Լերմոնտովո համայնքի 2փ. թիվ 8 հասցեում գործող Լ․Խառատյանի հայտը բավարարել և նրան տալ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն 2025 թ-ի երկրորդ եռամսյակի համար:
2.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թ-ի ապրիլի 02-ից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Լերմոնտովո