Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 59

ՄԻՀՐԱՆ ՊԵՐՃԻ ԼԱԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի /որակավորման վկայական՝ 006 2011-12-05, ծածկագիր 2024XEUZ9M/ կողմից կազմված հատակագիծը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0009-0021 ծածկագրի տակ գտնվող 0,2105հա բնակելի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.

կիսանկուղ՝ 58քմ արտաքին մակերեսով; 1-ին հարկ՝ 54քմ արտաքին մակերեսով; ձեղնահարկ՝ 74քմ արտաքին մակերեսով; պարիսպ՝ 8,3քմ

2019 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Միհրան Պերճի Լազյանի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 196 330 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում:

5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լերմոնտովո