Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 7-րդ հոդվածի 15-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005 թ-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՛՛ՆՈԱՍ ՕՐՉԱՐԴՐՍ ԴԻՍԹԻԼԻՆԳ ՔՈՄՓԱՆԻ՛՛ ՍՊԸ-ի հայտը ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, համայնքի կողմից տրված նախագծային թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծքյին առաջադրանքը, Լերմոնտովո համայնքի ավագանու 18.05.2023 թ-ի թիվ 14 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.՛՛ՆՈԱՍ ՕՐՉԱՐԴՐՍ ԴԻՍԹԻԼԻՆԳ ՔՈՄՓԱՆԻ՛՛ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-043-0213-0005 ծածկագրով 4.265հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք, գյուղ.մթերքի վերամշակման արտադրամաս և արհեստական լիճ կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
2.Անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝
ՀՀ ԼՄ Լերմոնտովո համայնք, 4փ. թիվ 27:
3.Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: