Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005 թ-ի թիվ 2387-Ն որոշումով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով ՛՛Կաթնագործ՛՛ այգեգործական ընկերության կողմից Վիլեն Պետրոսյանին տրված այգեգործի վկայականը, Վիլեն Պետրոսյանի դիմումը սեփականության իրավունքը ձևակերպելու մասին և, քանի որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.0.06հա հատկացված հողամասի նկատմամբ վերականգնել և ճանաչել սեփականության իրավունքը և, հատկացվածից ավել զբաղեցրած 0.00281հա հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այգեգործի վկայականում նշված հինգ անձանց սեփականության իրավունքը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ ԱԳԿՊԿ-ի Լոռու մարզային ստորաբաժանումում: