Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005 թ-ի թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ Կառավարության 23.09.2010 թ-ի թիվ 1129-Ն որոշումով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով ՛՛Կաթնագործ՛՛ այգեգործական ընկերության կողմից Մեխակ Բելերֆոնի Հոհաննիսյանին տրված այգեգործի վկայականը, Մեխակ Բելերֆոնի Հոհաննիսյանի դիմումը սեփականության իրավունքը ձևակերպելու մասին և չափագրողի կողմից տրված հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքի /գաղտնաբառ 2025DXKFVL/ քանի որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի կողմից /որոկավորման վկայական 006 2011-12-05/ անշարժ գույքի համար կազմված հատակագիծը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել և ճանաչել Կաթի գործարանի այգեգործական միության կողմից Մեխակ Բելերֆոնի Հոհաննիսյանին հատկացվածից ավել մինչև 20% և փաստացի զբաղեցրած 06-043-0106-0008 ծածկագրի տակ գտնվող 0,06354հա հողամասի հողհատկացման հիմքերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ ԱԳԿՊԿ-ում: