Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի /որակավորման վկայական՝ 006 2011-12-05, ծածկագիր 2024WMRTAW/ կողմից կազմված հատակագիծը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0105-0005 ծածկագրի տակ գտնվող 0,05619 հա բնակելի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.
բնակելի տուն՝ 288.29քմ արտաքին մակերեսով; խոհանոց՝ 30,78քմ արտաքին մակերեսով; մառան՝ 6,79քմ արտաքին մակերեսով; պարիսպ՝ 34,63քմ մակերեսով
2019 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Լուսինե Վոլոդյայի Սարգսյանի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 356 320 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։