Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով ՛՛ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ՛՛ ԱՁ-ի կողմից /որակավորման վկայական՝ 0332, 2014-05-14, մուտքագրման ծածկագիր՝ 2024T2HHCX/ անշարժ գույքի համար կազմված հատակագիծը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել ՀՀ ԼՄ Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի 06-026-0006-0011 ծածկագրի տակ գտնվող 0,3124հա հողամասում ինքնակամ կառուցված պարիսպը՝ 23,77քմ մակերեսով և ճանաչել Հովհաննես Գագիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կայնքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 24440 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի Լոռու ստորաբաժանումում: