Ղեկավարվելով ՀՀՀՕ 3-րդհոդվածի 1-ինկետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 29․12․2005թ-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 10․05․2021թ-ի "Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին" N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ավագանու 06.09.2024թ. թիվ 22-Ա որոշումը, ՀՀ վարչապետի 22․12․2009 թ-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թ-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 13․03․2025թ-ի թիվ 130-Ա որոշումը, քանի որ 2018 թվականին ինքնակամ կառուցված թվով 4 հատ քոթեջատիպ տնակների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Մկրտիչ Ղազարյանի (ծնված 12.04.1976թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 2025UVYNXT մուտքագրման ծածկագրով տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2.ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
3.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189հա հողամասում Մկրտիչ Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 86.91քմ արտաքին մակերեսով ներքին մակերես 72,61/ ընդհանուր մակերեսով թվթվ 4 քոթեջատիպ տնակների նկատմամբ։
4.Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի սեփականության իրավունքը Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա հողամասի և հողամասում գտնվող օրինականացված 72.66 քմ ըդհանուր մակերեսով քոթեջատիպ տնակների նկատմամբ։
5.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:
6․Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ղեկավարի 05․06․2025 թ-ի թիվ 96 որոշումը։