Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 5-րդ հոդվածի 5-րդ կետով, ՛՛Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՛՛ ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 15.11.2005 թ-ի թիվ 2247-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով հողամասի օգտագործման նպատակահարմարությունը, հիմք ընդունելով ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի կողմից /որակավորման վկայական 006 2011-12-05, մուտքագրման ծածկագիրը 2024EGNBNN/ անշարժ գույքի համար կազմված հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել ՀՀ կառավարության 15.11.2005թ-ի թիվ 2247-Ն որոշումով /հավելված 5/ Անտառաշեն /Գազանաբուծական/ համայնքային սեփականություն փոխանցված 06-026-0103-0032 ծածկագրով գ/տ արոտավայրից առանձնեցված 0,56173հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու - համայնքային սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար: