Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՛՛Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին՛՛՛ ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021 թ-ի թիվ 698-Ն որոշմամբ, ՛՛Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2005 թ-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18․05․2006 թ-ի թիվ 912-Ն օրենքի հոդվածները, ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածով, շինությունների ՛՛ԻՆԵՔՍ՛՛ ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերը /որակավորման վկայական 0202 2012-05-05, մուտքագրման ծածկագիր 2024A9QJUV/, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 13.05.1991 թ-ի թիվ 04 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 78 /գրանցամատյան թիվ 1908/ վկայագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.ՀՀ ԼՄ Լերմոնտովո համայնքի 06-043-0016-0021 կադաստրային ծածկագրով 0,28716հա մակերեսով հատկացված և որպես առանձին միավոր սահմանազատված հողամասի նկատմամբ օրենքի ուժով վերականգնել և ճանաչել Անդրեյ Վլադիմիրովիչ Տանանաեվի /ծնվ.1978թ./ սեփականության իրավունքը:
2.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0016-0021 ծածկագրի տակ գտնվող 0,27816հա բնակելի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.
բնակելի տուն՝ կիսանկուղ, ծածկ և հարթակ՝ 70,8քմ արտաքին մակերեսով
2019 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Անդրեյ Վլադիմիրովիչ Տանանաեվի սեփականության իրավունքը:
3.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանդց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ:
4.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 72 780 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։