Հիմք ընդունելով քաղաքացի Ա․Հարությունյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի սեղանամատյան թիվ 864-ով, 24․02․2025թ․ ժառանգական գործ թիվ 48/25, որակավորվածի անձի /՛՛ԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ՛՛ ԱՁ, վկայական՝ 0472 2023-05-17, ծածկագիր՝ 2025WXQYZM/ կողմից կազմված հատակագիծը, Այգեգործի գրքույկը թիվ 59092 Կաթնագործ ընկերության կողմից տրամադրված 12.11.1991թ., ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-043-0106-0006 ծածկագրի տակ գտնվող 0,06364հա բնակելի կառուցապատման և սպասարկման հողամասի նկատմամբ Ալինա Վազգենի Հարությունյանի /ծնվ.12․10․1970թ./ սեփականության իրավունքը:
2.Անշարժ գույքը չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿՊԿ Լոռու տարածաշրջանային ստորաբաժանումում: