Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմեն Մարգարյանի 2025 թ-ի հունիսի 26-ի հայտը, ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007 թ-ի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Լերմոնտովո համայնքի "Թեժ լեռ" թաղամասի 3փ. թիվ 3 հասցեում գործող Արմեն Մարգարյանի հայտը բավարարել և նրան տրամադրել ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն 2025 թ-ի երրորդ եռամսյակի համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թ-ի հուլիսի 01-ից: