Հիմք ընդունելով թիվ 30102025-06-0004 վկայականը, քաղաքացի Սուսան Լեվոնի Վարդանյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 18․05․2006 թ-ի թիվ 912-Ն օրենքի 33-րդ հոդվածի 33․1 և 33․2 կետերով, ՀՀ Քաղաքցիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թ-ի թիվ 2387 որոշման դրույթներով
ՈՐՈՇՈՒՄ Եմ՝
1․ԼՄ Լերմոնտովո համայնքի 3փ․ թիվ 5 սպասարկման օբյեկտ փոստային հասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 1քմ մակերեսով 2 961 ՀՀ դրամով, և 33-րդ հոդվածի 33․2 կետի սպասարկման հողամաս 247.9քմ համար՝ 588 504 ՀՀ դրամ շինություններով ծանրաբեռնված ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող վերը նշված հողաամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարել Սուսան Լեվոնի Վարդանյանին։
2․Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները՝ 591 465 ՀՀ դրամը, 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3․Համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ մեկամսյա Ժամկետում Սուսան Լեվոնի Վարդանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել շինությունների և հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտե։