Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենքդրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29․12․2005 թ-ի թիվ 2387-Ն որոշումով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Գագիկ Քալանթարյանի դիմումը, ՛՛Գուգարաց աշխարհ՛՛ ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Լերմոնտովո համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 13․05․1991 թ-ի թիվ 4 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել ԼՄ Լերմոնտովո համայնքում գտնվող 06-043-0114-0002 կադաստրային ծածկագրով 0,061587հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվաժը հանդիսացող հատակագծի։
2․Վերականգնել և օրենքի ուժով Գագիկ Քալանթարյանի /ծնվ․19․05․1957թ․/ սեփականության իրավունքը 06-043-0114-0002 կադաստրային ծածկագրով 0,061587հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3․Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ղեկավարի 15․01․2019 թ-ի թիվ 1, 26․07․2024 թ-ի թիվ 56 որոշումները։
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեում։