Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարությանն 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող՝
Լոտ1. Լերմոնտովո բնակավայրի 0,21617հա գյուղ.նշանակության 2-րդ կարգի խոտհարքը /ծածկագիր 06-043-0228-0005/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 432340 /չորս հարյուր երեսուն երկու հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Լոտ2. Լերմոնտովո բնակավայրի 0,29643հա գյուղ. նշանակության 2-րդ կարգի խոտհարք /ծածկագիր 06-043-0203-0007/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 593000 /հինգ հարյուր իննսուն երեք հազար/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդում օտարվող անշարժ գույքի հայտարարության հրապարակային ծանուցումը: |