|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 սեպտեմբերի 2024 թվականի N 22 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄՅԱՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 54-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N2-17 դրական եզրակացությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքը (Լերմոնտովո և Անտառաշեն բնակավայրերը ) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-1 համակցված տարածական պլանավորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -5 ԱՍԱԴՈՎ ՎԻՏԱԼԻ ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ ԽԱՌԱՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՐՈԼՅՈՎ ԱՆԴՐԵՅ ԿՈՐՈԼՅՈՎ ՎԱՍԻԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|