Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի /որակավորման վկայական՝ 006 2011-12-05, ծածկագիր 2024XX9WW/ կողմից կազմված հատակագիծը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0025-0029 ծածկագրի տակ գտնվող 0,1070հա բնակավայրի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.
բնակելի տուն՝ 155,7քմ արտաքին մակերեսով
2020 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Ալեքսեյ Վասիլի Ռոժկովի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 160 060 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդումնամ պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: