Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող՝
Լոտ 1. Անտառաշեն բնակավայրի 0.61004հա խոտհարքը /ծածկագիր 06-026-0016-0002/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 1 220 100 /մեկ միլիոն երկու հարյուր քսան հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Անտառաշեն բնակավայրի 1.77601հա խոտհարքը /ծածկագիր 06-026-0016-0045/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 3 552 000 /երեք միլիոն հինգ հարյուր հիսուն երկու հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Անտառաշեն բնակավայրի 0.4839հա խոտհարքը /ծածկագիր 06-026-0016-0046/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 967 800 /իննը հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Անտառաշեն բնակավայրի 0.3497հա խոտհարքը /ծածկագիր 06-026-0016-0047/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 699 400 /վեց հարյուր իննսուն իննը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 5.Լերմոնտովո բնակավայրի 0,092206հա խոտհարքը /ծածկագիր 06-043-0564-0003/ աճուրդ վաչառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 184 400 /մեկ հարյուր ութսուն չորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդում օտարվող անշարժ գույքի հայտարարության հրապարակային ծանուցումը: |