Ղեկավարվելով ՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքով, ՛՛Քաղաքաշինության մասին՛՛ ՀՀ օրենքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 29/04/2021 թ-ի թիվ 698-Ն հրամանով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Լերմոնտովո համայնքի վարչական սահմաններում գտնվող 06-043-0202-0001 ծածկագրի տակ գտնվող 0,62569հա ՛՛արոտավայր՛՛ նպատակային նշանակության հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն ՀՀ կառավարության 14/04/2004 թ-ի թիվ 457 որոշմամբ սխալմամբ փոխանցված չէ համայնքին, ուստի առաջնորդվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 698-Ն հրամանով նշված հողամասի նկատմամբ ճանաչել Լերմոնտովո համայնքի սեփականության իրավունքը: