Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, ՛՛Տեղական Ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՛՛Ընդերքի մասին՛՛ ՀՀ օրենքի 17 հոդվածի 18-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով Լերմոնտովո համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ նախնական համաձայնություն ՛՛ՅՈՒՆԱՅԹԵԴ ՔՈՆՍԹՐՈՒՔՇՆ՛՛ ՍՊԸ-ին ԼՄ Լերմոնտովո համայնքի վարչական սահմաններում գտնվող գաբրոների հանքավայրում իրականացնել հանքաարդյունահանման աշխատանքներ: |