Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, ՛՛Տեղական տուրքերի և վճարների մասին՛՛ ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածներով, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Սահմանել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում 2024 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թ-ի հունվարի 1-ից: |