Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող՝
Լոտ 1.Անտառաշեն բնակավայրի 1,49401հա վարելահողը /ծածկագիր 06-026-0103-0037/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 2 988 020 /երկու միլիոն իննը հարյուր ութսունութ հազար քսան/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդում օտարվող անշարժ գույքի հայտարարության հրապարակային ծանուցումը: |