Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ ՀՕ 66-րդ հոդվածով, հաշվի առնելով նախկին վարձակալ Թամրազ Ալեքսեյի Գազարյանի դիմումը, համայնքի ղեկավարի ներկայցրած առաջարկը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասը ուղղակի վաճառքով օտարելու նախկին վարձակալ Թամարազ Ալեքսեյի Գազարյանին.
*06-026-0102-0007 ծածկագրով 0,32 հա 2-րդ կարգի ՛՛խոտհարք՛՛ գործառնական նշանակության քմ՝ 180 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 576 000 ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան գործընթացը: