Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 138
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2024 թվականի N 138

ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով,  43-րդ հոդվածով, ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛  ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՛՛Քաղաքաշինության մասին՛՛ ՀՀ օրենքի 143-հոդվածի 11-րդ կետով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հիմք ընդունելով համայնքի ավագանու 03․12․2024 թ-ի թվականի թիվ 35 որոշումը և Աղասի Արայի Հարությունյանի  հայտը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Աղասի Արայի Հարությունյանին համայնքի վարչական տարածքում սեփականության իրավունքով պատկանող 06-043-0234-0004 ծածկագրով 1.5459 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի նպատակային նշանակությունը, անասնապահական տնտեսություն հիմնելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։   

2,06-043-0234-0004 ծածկագրով 1.5459 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության փոխադրված հողամասին տրամադրել Լերմոնտովո համայնք թիվ 50/1 հողամաս փոստային հասցեն։

3,Հաստատել 06-043-0234-0004 ծածկագրով 1.5459 հա հողամասում  անասնապահական տնտեսություն կառուցելու նախագծման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը և տրամադրել  հողամասի սեփականատիրոջը նախագծման աշխատանքները սկսելու համար։

4,Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը արտացոլել Լերմոնտովո համայնքի  հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում։

       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner