Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող՝
Լոտ 1. Լերմոնտովո բնակավայրի 0.03325հա բնակավայրերի այլ հողը /ծածկագիր 06-043-0025-0015/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 263 300 /երկու հարյուր վասուն երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Լերմոնտովո բնակավայրի 0.21617հա բնակավայրերի այլ հողը /ծածկագիր 06-043-0228-0055/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 432 340 /չորս հարյուր երեսուն երկու հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդում օտարվող անշարժ գույքի հայտարարության հրապարակային ծանուցումը: |