Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2024 թվականի N 50

ՄԿՐՏԻՉ ՄԱՔՍԻՄԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պատական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ՛՛ ԱՁ-ի /որակավորման վկայական՝ 014 2011-12-05, ծածկագիր 2024JDKVYT/ կողմից կազմված հատակագիծը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 06-043-0231-0006 ծածկագրի տակ գտնվող 0,25809հա հասարակական կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.

2-րդ հարկի թիվ 2 շինության արտաքին մակերեսը կազմում է 202.8քմ;

թիվ 2-րդ շինության ձեղնահարկը՝ 56.5քմ;

1-ին հարկի թիվ 6 շինության արտաքին մակերեսը կազմում է 119.6քմ;

7-րդ շինության արտաքին մակերեսը կազմում է 52.6քմ:

2020 թ-ին ինքնակամ կառուցված վերը նշվաշ անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Մկրտիչ Մաքսիմի Ղազարյանի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Ինքնակամ կառույցի օրինականացման համար 887 160 ՀՀ դրամ 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում:

5.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդումնամ պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:

7.Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ղեկավարի 04.06.2024 թ-ի թիվ 37 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner