Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 105
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2025 թվականի N 105

ՄԿՐՏԻՉ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀՀՕ 3-րդհոդվածի 1-ինկետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 29․12․2005թ-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 10․05․2021թ-ի "Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին" N 104-Լ հրամանովհիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ավագանու 06.09.2024թ. թիվ 22-Ա որոշումը, ՀՀ վարչապետի 22․12․2009 թ-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թ-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 13․03․2025թ-ի թիվ 130-Ա որոշումը, քանի որ 2018 թվականին ինքնակամ կառուցված թվով 4 հատ քոթեջատիպ տնակների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Մկրտիչ Ղազարյանի (ծնված 12.04.1976թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 2025UVYNXT մուտքագրման ծածկագրով տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2.ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005  կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, այն փոխադրելով հասարակական նշանակության հողամաս գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:

3.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի  Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005  կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189հա հողամասում Մկրտիչ Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 86.91քմ  արտաքին մակերեսով ներքին մակերես 72,61/ ընդհանուր մակերեսով թվթվ 4 քոթեջատիպ տնակների նկատմամբ։

4.Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի սեփականության իրավունքը Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-043-0231-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03189 հա հողամասի և հողամասում գտնվող օրինականացված 72.66 քմ ըդհանուր մակերեսով քոթեջատիպ տնակների նկատմամբ։

5.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:

6․Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ղեկավարի 20․06․2025 թ-ի թիվ 101 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner